Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ

Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ:

Ոստիկանության փոխանցմամբ, Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:
Ոստիկանության պետը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:

Վալերիյ Օսիպյանը հանգամանալից ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու վստահեցրել, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում