AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համընկեց այն ժամանակաշրջանի հետ, երբ միջազգային տնտեսական իրավիճակը ոչ բարենպաստ էր, իսկ դա չէր կարող ազդեցություն չունենալ մեր երկրներից յուրաքանչյուրի տնտեսության վրա: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ տվեց մեղմել երկրի տնտեսության վրա բացասական հետևանքները, որոնց բախվում էին մեր միության բոլոր երկրները: Չնայած նրան, որ տնտեսության աճն այնքան մեծ չէր՝ այն ավելի դիվերսիֆիկացված դարձավ՝ հիմնված Միության անդամ երկրներ արտահանման աճի վրա»,- ասաց Նիկիշինան:

Նա հավելել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2017թ. դրան նախորդող տարվա համեմատ ավելացել է 7.5 տոկոսով՝ չնայած նրան, որ աշխարհում այս ցուցանիշները բավականին համեստ էին: «Հայաստանը 2018թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների մեջ տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս, որը մեր Միության անդամ երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է: 2017թ. զգալիորեն՝ 40 տոկոսով աճել է Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև 20.5 տոկոսով աճել է արտահանումը երրորդ երկրներ»,- մանրամասնեց ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը:

Նիկիշինան նաև հավելել է, որ ռուսական շուկայում շատ պահանջված է, օրինակ, հայկական գյուղմթերքը, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև՝ էկոլոգիապես մաքուր:

Անդրադառնալով «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին՝ Վերոնիկա Նիկիշինան շեշտել է՝ կարող են արձանագրել, որ «Եվրասիական շաբաթ»-ը դարձել է անկախ հարթակ, որտեղ քննարկվում են բիզնեսին հետաքրքիր բոլոր հարցերը: «Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ծրագիրը, որը ձևավորում ենք յուրաքանչյուր համաժողովի համար, առավելագույնս հաշվի առնի այն պահանջները և հետաքրքրությունները, որոնք բիզնեսը դնում է մեր առաջ: Առաջին հերթին մենք ավելի ու ավելի ենք ջանում «Եվրասիական շաբաթ»-ի ընթացքում քաղաքական հարցերից անցում կատարել տնտեսական հարցերի քննարկմանը»,- ասաց նա:

Խոսելով Երևանում անցկացվող համաժողովի առանձնահատկությունների մասին՝ ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը նշեց, որ այս տարի ընդլայնել են համաժողովին բիզնեսի մասնակցությունը՝ հատկապես ցուցահանդեսային միջոցառումների միջոցով: «Եթե մեր առաջին համաժողովները անցնում էին հիմնականում քննարկումների հարթակում, ապա այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ցուցահանդեսային միջոցառումներին»,- մանրամասնեց Վերոնիկա Նիկիշինան:

Նա ցավով արձանագրեց, որ Երևանում մեկնարկած համաժողովն անցնում է մի իրավիճակում, երբ համաշխարհային առևտրի բացասական տենդենցներ են նկատվում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների վրա: «Դրա համար քննարկումների ընթացքում հարցերի մեծ մասը նրա մասին էր, թե ինչպե՞ս է միջազգային առևտրի էրոզիան ազդելու մեր Միության զարգացման վրա, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում դիմակայել արտաքին մարտահրավերներին»,- ասել է նա:

Լրահոս
ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan