AM | RU
USD
EUR
RUB

Սվիտալսկին ՀՀ նոր կառավարության կողմից ԵՄ-ի հետ համագործակության հարցում տեսնում է ճկունություն և պրագմատիզմ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ցուցաբերել է ճկունություն և պրագմատիզմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ բավարարված է համագործակցությամբ:

«Մենք առաջարկեցինք, որ ներքաղաքական փոփոխություններից հետո կառավարությունը վերանայի նախկինում քննարկված ծրագրերը: Եվ ես հասկանում եմ, որ նոր կառավարությունը ամառվա ամիսների ընթացքում շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018-ի տարեկան գործողությունների պլանը հիմնականում արտացոլում է նախկինում մեր արած աշխատանքները: Նոր թիմը որոշակի փոփոխություններ ներկայացրեց, որոնք մեզ համար ընդունելի են: Քանի որ նոր կառավարությունը ճկունություն ցուցաբերեց և պրագմատիզմ, կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր համագործակցությամբ»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց, որ նոր կառավարության հետ քննարկում ունեն նաև 2019 թ. գործողությունների պլանի վերաբերյալ:

Դեսպանը նկատեց՝ ՀՀ ներկայիս կառավարությունն առաջնահերթությունները սահմանելու համար բավականին ընդարձակ սահմաններ է գծել: ԵՄ-ն կառավարությանն առաջարկել է նաև վերանայել բյուջետային աջակցությունների ծրագրերը: «Սա, իհարկե, աննախադեպ էր: Մենք սովորաբար նման գործողությունների չենք դիմում նոր կառավարությունների հետ: Բայց մենք հասկանում ենք, որ փոփոխություն է տեղի ունեցել: Կառավարության կողմից ստացել ենք նոր փաստաթղթեր տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Գոհ ենք դրանցից: Առաջին հայացքից լավ տպավորություն եմ ստացել այդ առաջարկներից: Իրենց պահանջները մեզ համար ընդունելի են»,-ասաց Սվիտալսկին ու հույս հայտնեց, որ համագործակցության համար լավ քայլ են անում:

Դեսպանը երկու կողմերի կապերը բավականին կառուցողական գնահատեց: Նա նշեց, թե ինքը հավատում է, որ ՀՀ ներկայիս կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Լրահոս
Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan