Մելիք-Ադամյանում նոյեմբերի 11-ին կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը
09/11/2018 13:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում», – ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ խորհրդի նիստին կմասնակցի շուրջ 200 կուսակցական։
Թե որ ժամին է տեղի ունենալու նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ դեռևս ժամ հստակեցված չէ։
Նշենք, որ այդ օրը որոշվելու է՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում