AM | RU
USD
EUR
RUB

Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Նախագահ Սարգսյանն նոյեմբերի 9-ին այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է: «Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական և բարեկամական հավաքներից: Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հեռավոր տարիների մասին պատմող լուսանկարները պահպանվում են իր ընտանեկան ալբոմներում: «Լուսանկարներից բացի մնում են նաև հիշողությունները»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը և հիշել մանուկ հասակում Երվանդ Մանարյանի հետ կապված հետաքրքիր դեպքեր:

Սիրված արտիստն ու նախագահ Սարգսյանը ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցել են արվեստի, մշակույթի մասին, կիսվել իրենց տպավորություններով ու հիշողություններով:

Լրահոս
ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան կաջակցեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ Պուտինը նեյեմբերի 19-ին Ստամբուլում կհանդիպի Էրդողանի հետ ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է դեսպանատուն Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան Արցախում կառուցվելու է Սարսանգն ու Մարտակերտը կապող նոր ջրանցք. կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար Կարլսենը և Կարուանան կրկին կիսեցին միավորը Արոնյանը Կալկաթայի մրցաշարում դեռևս 3-րդ տեղում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». ՀՀԿ ցուցակի առաջին ությակը հայտնի է «Ժողովուրդ». Համաներումից հետո Հայաստանում կրկին աճել է գողությունների թիվը «Հրապարակ». Վաղեմի ընկերը չի աջակցի Արամ Զավենիչին «Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակով նախկին ավագանու անդամը «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 14 Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն. Արմեն Ռուստամյան Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԱԳՆ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի մասին Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը Փաշինյանը վստահեցնում է, որ մի շարք փոփոխություններով հավելյալ 50 մլրդ դրամ գումար են ներդնելու տնտեսության մեջ Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 14-ին անցկացնելու է հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan