Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են

Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի  հանդիպումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ’

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում