Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն

Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ, բոլորիս համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետությունում հակահայկական, ապազգային ճամբարը կրեց իր պարտությունը, վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է, մենք համախմբվելու ենք, մենք կազմակերպվելու ենք և Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու Հայ ժողովրդի անվտանգությանն սպառնալիք հանդիսացող ցանկացած գործընթացի լուրջ և արժանապատիվ հակահարված ենք տալու…

Կրկին ուզում եմ ընդգծել՝ մեր նախաձեռնությունը վերքաղաքական է և այն ծառայելու է բացառապես Հայաստանի Հանրապետության և Հայ Ժողովրդի շահերին: Դիմում եմ Ձեզ, քանի որ հստակ տեղեկություն ունենք, որ «հակառակորդ ճամբարը», անհանգստանալով վերջին օրերին կրած իր ձախողումներից, «ԿԱՄՔ»-ի՝ «չգիտես թե որտեղից» և «անակնկալ» հայտնվելուց, ինչպես նաև առանց բռնությունների, ժողովրդի ազատ կամարտահայտման և բոլոր շահագրգիռ ուժերի համախմբման միջոցով իրենց երկու ծրագրերի ձախողման փաստից, պատրաստվում է անցնել «հակագրոհի», և այս անգամ թիրախը լինելու է հենց «ԿԱՄՔ»-ը։ Հրահանգ է իջեցվել իրենց ազդեցության տակ գտնվող ՀԿ-ներին հաջորդ շաբաթվանից ամեն գնով վարկաբեկել «ԿԱՄՔ»- ին և ինձ։ Իմ ունեցած հստակ տեղեկության համաձայն, նրանք ամեն գնով փորձելու են ապատեղեկատվություն տարածելու միջոցով ապակողմնորոշել և մոլորեցնել հայ հանրությանը։ Այդ ընթացքում գործի են դրվելու ֆեյք էջեր, ինչպես նաև և՛ Եվրոպաներում, և՛ այլ երկրներում ծվարած, Հայաստանի ցավով «տառապող» անձանց էջեր։

Սիրելի հայրենակիցներ, մտնելով այս դաշտ՝ մենք գիտակցել ենք, թե ուր ենք մտնում, և գիտենք, թե ինչ ուժեր են «հակառակորդ ճամբարում»։ Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից, Եվրոպայից և այլ աղբյուրներից, որոնց հիմնական նպատակն է վարկաբեկել Հայկական ավանդույթները,խարխլել մեր ազգային հիմքերն ու պառակտել հայ հանրությանը ։

Հարգելի՛ հայրենակիցներ և «հակառակորդ ճամբար»-ի ներկայացուցիչներ, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնութունը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը անկախ ամեն ինչից։ Կոչ ենք անում ազգային հիմքերը խարխլող հարցերին անտարբերությամբ չմոտենալ։ Համախմբվենք և միասին պայքարենք նմանտիպ երևույթների դեմ։ Բարին ընդ Ձեզ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում