Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում