«Ժողովուրդ». ՊՆ-ն խզել է պայմանագիրը «Դեագա»-ի հետ, որը պատրաստվում էր կարտոֆիլ մատակարարել

«Ժողովուրդ». ՊՆ-ն խզել է պայմանագիրը «Դեագա»-ի հետ, որը պատրաստվում էր կարտոֆիլ մատակարարել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ն վերջերս խզել է պայմանագիրը «Դեագա» ընկերության հետ, որը պատրաստվում էր նրանց կարտոֆիլ մատակարարել: Պատճառը, ըստ «Դեագա» ընկերության ղեկավար Գևորգ Ղասաբօղլյանի, կարտոֆիլի չափերն են եղել. դրանք տեխնիկական բնութագրին զիջել են կես սանտիմետրով:

«Ասում էին, որ կես սմ-ով փոքր է տեխնիկական բնութագրում նշված չափերից: Իրենց պահանջած չափերն են` 4 սմ-ից մինչև 7 սմ: Ավելին` այդ 4 սմ կարտոֆիլի քանակը պետք է կազմի պարկի 5 տոկոսը: Բայց մեր մատակարարած կարտոֆիլի մեջ եղել է և 5 սմ, և 4 սմ, և 7 սմ: Ախր կարտոֆիլը գործարանի արտադրանք չէ, ի վերջո, այստեղ բնության մատն է խառը»,- ասաց նա:

Ըստ Ղասաբօղլյանի` ՊՆ-ում մատակարարների հետ ավելի վաղ հանդիպում է տեղի ունեցել, իրենք բարձրացրել են այդ չափորոշիչները վերանայելու հարցը, նախարարությունից համաձայնել են, բայց և չեն դիմել այդ քայլին: Ի դեպ, ՊՆ-ն ընկերությանը պարտադրել է պետությանը վճարել 19 հազար դրամ` որպես տույժ, ինչպես նաև 451 հազար 200 դրամ տուգանք` որպես պայմանագրի կատարման ապահովում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում