ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան. Դավիթ Տոնոյան

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, նշանակել նոր ներկայացուցիչ, Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարող են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, նախարարի պաշտոնակատարը հայտարարել է. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախապայմաններ չկան ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսանկյունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում