Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի արտգործնախարարին

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրայի դիվանագիտության վարչությունից, ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի ջերմ խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում