Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից

Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում