Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախում զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից:

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում