Երևանում հունվարի 1-ից խստացվելու է փողոցային ապօրինի առևտրի հետ կապված վերահսկողությունը

Երևանում հունվարի 1-ից խստացվելու է փողոցային ապօրինի առևտրի հետ կապված վերահսկողությունը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 1-ից խստացվելու է փողոցային ապօրինի առևտրի հետ կապված վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝վերահսկողությունը իրականացվում է ուժերի ներածին չափով: «Ես միշտ շրջում եմ Երևանի փողոցներում, քաջ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում, և ինձ մոտենում են երկու կողմի քաղաքացիները: Մի կողմը պահանջում է, որ այս ապօրինի առևտուրը չիրականացվի, մյուս կողմն էլ ասում է, որ դրանով տուն է պահում»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Մարությանը հավաստիացրեց, որ օրինականությունն, այնուամենայնիվ, պահպանվելու է: «Հունվարի 1-ից շատ ավելի խիստ է լինելու հսկողությունը ապօրինի առևտրի հետ կապված: Այն հնարավորությունների սահմաններում հասցվելու է նվազագույնի»,- նշեց քաղաքապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում