AM | RU
USD
EUR
RUB

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է պատասխանատվության կանչել ցեղասպան Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Արցախին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել և ապահովել արցախահայության անվտանգությունը:

Նա նշել է, որ իր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պատրաստ է դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ։

Մամեդյարովի այս հայտարարության շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Վերջինս շեշտեց՝ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանը Արցախի Հանրապետության հանդեպ ոչ մի իրավունք չունի։

«Այդ ոտնձգությունները հիմնված են զուտ քաղաքական որոշումների վրա, որոնք արտահայտվել են դեռ 90-ականներին, և որոնց հետ Հայաստանը համաձայնել է՝ ստորագրելով տարբեր փաստաթղթեր։ Հիմա Մամեդյարովը, շատ ավելի անորոշ կերպով Ադրբեջանին է վերապահում այդ երկրին չպատկանող տարածքների հանդեպ ինչ-ինչ իրավունքներ բանեցնել։ Անորոշ կարգավիճակն ավելի ցածր է, քան այն, ինչին հասել է Արցախն արդար ազգային-ազատագրական պայքարի ընթացքում՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական վտանգի ներքո»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նաև հիշեցրեց՝ Ադրբեջանի արտգործնախարարն առաջին մարդը չէ, որ կարգավիճակի մասին այսօրինակ հայտարարություն է անում։

«Դեռ 1991-1992 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես ՀՀ առաջին նախագահ, և մինչ այդ՝ որպես Գերագույն խորհրդի նախագահ, պարզ արտահայտվել է, որ Հայաստանը համաձայն է՝ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց նրա կարգավիճակը բարձրացվի և դառնա Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն։ Այնպես որ, Մամեդյարովը հիմա պարզապես կրկնում է այդ միտքը, սակայն չի ասում՝ այդ ի՞նչ բարձր կարգավիճակ պետք է լինի։ Նա, օրինակ, չի ասում, որ դա պետք է լինի Նախիջևանի ինքնավար հանարապետության նման ինքնավար հանրապետություն։ Տարբերությունը դա է։ Եթե ՀՀ առաջին նախագահը Հայաստանի անունից համաձայնում էր թողնել, որ Արցախն ինքնավար հանրապետության կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում, ապա Մամեդյարովը շատ անորոշ է խոսել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այսօրինակ հայտարարության դեպքում, իրավապաշտպանը պատասխանեց՝ շատ կարևոր է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի։

«Ինչպես հայտնի է, Մամեդյարովի՝ բարձր ինքնակառավարման իրավունքի տրամադրման հայտարարությանը հետևել է մեկ այլ հայտարարություն. այն է՝ պաշտոնական Բաքուն սպասում է, որ Երևանը շուտափույթ կերպով Արցախից դուրս կբերի զինված ուժերը։ Մենք պետք է հասկանանք, որ առաջի և երկրորդ հայտարարություններ ուղղակի շաղկապված են։ Սա շարունակությունն է նահանջողական-պարտվողական այն դիրքորոշման, որը Հայաստանը հայտնել է 90-ական թվականներին, այն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց։ Այս կարգախոսը ոչ թե նահանջողական է, այլ ամբողջովին պարտվողական, որը վտանգի տակ է դնում ոչ միայն արցախահայությանը, այլ նաև հայությանը՝ տարածաշրջանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարության այն հատվածին, որտեղ վերջինս նշում է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահն ընդգծեց՝ ցեղասպան երկիրը երբեք չի կարող ապահովել այն ժողովրդի անվտանգությունը, որին միշտ փորձել է ոչնչացնել։

«Սա ուղղակի նոր սպառնալիք է։ 1918 թվականին Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես ցեղասպան երկիր, որը ծնվել է հենց այն ժամանակ, երբ հայերի հանդեպ ցեղասպանություն էր իրականացնում Թուրքիան։ Ադրբեջանը ստեղծվել է զուտ մեկ նպատակով և առաքելությամբ՝ ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն արևելյան հատվածքոմ։ Դա հստակ է այնքանով, որ այսօր Ադրբեջանի դրսևորած խորամանկությունը որևէ մեկին չի կարող համոզել։

Հայաստանն ու Արցախն այժմ հնարավորություն ունեն այս բոլորը ի մի բերել և պատասխանատվության կանչել Ադրբեջանին, ինչպես Մարաղայում ցեղասապանական ակտի, այնպես էլ բոլոր այն սպառնալիքների համար, որոնք հնչել են Ադրբեջանի առաջին դեմքի շուրթերից, առ այն, որ Ադրբեջանը պատրաստ է «վերադարձնել» ընդհուպ Երևանը։ Այսպիսի հայտարարությունները նոր հնարավորություններ են բացում հայկական կողմի համար՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և ավելի քան 320 բնակավայրերում հայերի նկատմամբ ցեղասպանական բոլոր ակտերի համար պատասխանատվության կանչել Ադրբեջանին։ Սրան գումարած՝ 2016 թվականի վայրագությունները, որ մինչ այսօր ադրբեջանական կողմը չի վերադարձել հայ զինվորների և քաղաքացու գլուխները։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ հայկական կողմը վերջապես այդպիսի քայլ կանի»,- հռետորական հարց ուղղեց Լարիսա Ալավերդյանը։

Հեղինակ` Անի ՂԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan