AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ

 
 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին և Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։

Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․ Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել էր Արփինեի տեղը։ Իսկ Վահե Էնֆիաջյանը զբաղեցրեց Միքայել Մելքումյանի աթոռը՝ տեղավորվելով Ալեն Սիմոնյանի կողքին։ Ակնհայտ էր, որ այս դասավորությունը որոշակի խորհուրդ ունի։ Նախ Շարմազանովը տարիներ շարունակ համարվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, և ԱԺ նախագահին հիմնականում նա է փոխարինել, մանավանդ՝ գործուղումների ժամանակ։

Լենա Նազարյանը, տեղավորվելով Շարմազանովի տեղը, միանգամից ֆիքսել է իր՝ առաջինի կարգավիճակը։ Բայց այստեղ կարևոր դեր է խաղացել նաև այն, որ նա, ըստ ամենայնի, չի ցանկանում նստել Արփինեի տեղում, որ նրան չասոցացնեն Արփինե Հովհաննիսյանի հետ, հատկապես, որ այս օրերին սոցցանցերում հաճախ են զուգահեռներ տանում այս երկու երիտասարդ կանանց միջև՝ նկատելով, որ Լենան փորձում է գրավել Արփինեի տեղը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, բայց չի «ձգում»։ Թեև հասկանալի է, որ անգամ եթե Լենա Նազարյանի համար հատուկ աթոռ դնեն դահլիճի հակառակ կողմում, նրան մշտապես համեմատելու են Արփինե Հովհաննիսյանի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի «Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է «Փաստ». Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը «Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին «Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին «Ժամանակ». 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային կարգավորումները «Իրատես». Ամենահետաքրքիրը լավ փորձված հի՞նն է, թե «լոկալ» քաղտեխնոլոգիան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan