Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 65 տարեկանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արևելք»-ն այս մասին տեղեկացել է Վարուժան Կարապետյանի մերձավորներից:

Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ. ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում