«Ժողովուրդ». Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն անելու հնարավորությունը

«Ժողովուրդ». Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն անելու հնարավորությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքն իրենց մի շարք հարցերում անհարկի սահմանափակում է:

«Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում և բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչև վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների և տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջև հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվության, ինչը միջազգային նորմերի խախտում է և պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար,- ասել է Նռանյանը` հավելելով,- Պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն»։

Նա կարծում է, որ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում