«Ժամանակ». Ի՞նչ առնչություն ունի Կարեն Կարապետյանը Արաշուկովի՝ «Գազպրոմից» գազ գողանալու հետ

«Ժամանակ». Ի՞նչ առնչություն ունի Կարեն Կարապետյանը Արաշուկովի՝ «Գազպրոմից» գազ գողանալու հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաև նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էության, որդու հովանավորն էր և իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել: Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը:

Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչև Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, և մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն կունենա այս հանցագործության հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում