Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում