Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում