Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիևից չվերթները Երևան, Վառնա և Բուրգաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Չվերթները կիրականացվեն Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից:

Կիև-Երևան ուղղությամբ չվերթները կսկսվեն 2019թ. մայիսի 17-ից, կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում