AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձեւավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, եւ այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երեւանի վրա:

Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձեւ զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաեւ Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին եւ սեփականատերերին:

Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:

Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:

Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, եւ, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:

Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:

Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:

Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը եւս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսեւորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan