Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
15/04/2019 12:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նամակով Նուրսուլթան Նազարբաևն անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում