Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ
18/04/2019 19:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում