AM | RU
USD
EUR
RUB

Սիրիահայերի ճակատագիրը կախված է խնդրի դիվանագիտական լուծումից.Ադամ Շիֆ

 

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների անվտանգության ապահովման գործում հակամարտության դիվանագիտական կարգավորումը կենսական նշանակություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նման կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը' «Ասպարեզ» պարբերականում հրապարակված իր հոդվածում: Ըստ կոնգրեսականի' Սիրիայում տարիներ շարունակ ձգձգվող քաղաքացիական պատերազմում ամենից խոցելի շերտը Սիրիայի կրոնական փոքրամասնություններն են, այդ թվում' ավելի քան հարյուր հազար հայերը, ում անվտանգությունը կախված է պատերազմին վերջ տալու բանակցությունների ընթացքից:

«Սիրիական պատերազմի հենց սկզբից ես մոտիկից հետևել եմ' ինչպիսի հետևանքներ են ունեցել բախումները և սիրական հասարակության փլուզումը երկրի քրիստոնյա փոքրամասնության վրա: Հատկապես վտանգված է հայ քրիստոնյաների անվտանգությունը, որոնց շատերի պապերն ու նախապապերը Սիրիա են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, և ովքեր հայտնվել են վարչակարգի և ապստամբների միջև: Վերջիններիս մի մասը իսլամիստ ծայրահեղականներ են' հակված ոչնչացնելու քրիստոնյա փոքրամասնություններին»,- նշում է կոնգրեսականը: Նա ավելացրել է, որ տեղյակ լինելով քրիստոնեակ ան գյուղերի վրա սիրիական ապստամբների կատարած հարձակումների մասին' սփյուռքահայերի պես մտահոգ է գործող վարչակարգի տապալումից հետո հնարավոր հետևանքների համար:

Շիֆը ողջունել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սրեգեյ Լավրովի' եռօրյա բանակցություններից հետո կայացրած որոշումը' Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ հանձնելու և 2014 թվականի առաջին կեսում դրանք ոչնչացնելու վերաբերյալ: Գիտակցելով ԱՄՆ-ի կողմից զինյալ ապստամբներին մատակարարած զինամթերքը քրիստոնյա փոքրամասնությունների, ապա նաև Արևմուտքի դեմ օգտագործելու վտանգավոր հեռանկարները' Շիֆը բազմիցս դեմ է արտահայտվել ապստամբներին մահացու զենք տարամադրելու ռազմավարությանը:

«Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական այս նոր ուղին բանակցությունների ընդլայնման համար և սկսի անցումը դեպի «հետասադյան» կառավարություն' ավելի լավ ապագա երաշխավորելով Սիրիայի ողջ բնակչության համար»,- նշել է նա:

Կոնգրեսականը նաև անդրադարձել է սիրիայի բնակիչներին հատկացվելիք մարդասիրական օգնությանը' խոստանալով որպես Հատկացումների հանձնաժողովի անդամ շարունակել աշխատանքները Սիրիայի քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացնելու ուղղությամբ:

Լրահոս
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ Կառավարությունը 3 տոկոսով նվազեցնում է ուսանողական վարկերի տոկոսը Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել համաչափ 4 ամիսների ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն Էրմիտաժը կրկին «ականապատված» է Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan