Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ի չեմպիոնն է

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի «Տատա սթիլ» փառատոնի չեմպիոն է’ անկախ վերջին տուրում կրած պարտությունից: Նիդերլանդական քաղաքում ընթացող մրցաշարի վերջին տուրում Արոնյանը խաղում էր Լուկ Վան Վելի հետ: 38 քայլ փոխանակելուց հետո Արոնյանը պարտություն կրեց: Սակայն, անկախ այս արդյունքից, հայազգի շախմատիստը դեռևս նախորդ տուրից հետո ապահովել էր չեմպիոնի կոչումը:

Արոնյանը չորրորդ անգամ դարձավ «Տատա սթիլ» մրցաշարի հաղթող:Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը: Բացման օրը կկայանա կայծակնային, փակման օրը’ արագ խաղի մրցաշար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում