Լևոն Արոնյանը ցյուրիխյան ուժեղագույն մրցաշարում երկրորդ հորիզոնականում է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի ուժեղագույն մրցաշարի դասական պարտիաների վերջին տուրում պարտվեց Ֆաբիանու Կարուանային:Մոտ 6 ժամ տևած պարտիայում գրոսմայստերները փոխանակեցին 66 քայլ: Արոնյանը բավականին բարդ դիրքում էր հայտնել և հանձնվեց: Միաժամանակ ընթացող պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարսլենը ոչ-ոքի խաղաց Վիշի Անանդի, իսկ Հիկարու Նակամուրան’ Բորիս Գելֆանդի հետ: Այս տուրից հետո առաջատար Կարլսենն ունի 8 միավոր և դարձավ դասական մրցաշարի հաղթող: Արոնյանը երկրորդ տեղում է: Փետրվարի 4-ին կկայանա նաև արագ շախմատի մրցաշարը:

Ցյուրիխի ուժեղագույն մրցաշարը մեկնարկել էր հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարից 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում