Արոնյանը կրկին երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ամսվա նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը թեպետ կորցրել է 18 վարկանիշային միավոր, սակայն մնում է երկրորդ տեղում (2812 միավոր):Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նա ունի 2881 միավոր: Հավակնորդների մրցաշարի հաղթող Վիշի Անանդը բարձրացել է երրորդ հորիզոնական: Հնդիկ շախմատիստն ունի 2785 միավոր:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ֆանիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան և Շախրիյար Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում