Ապրիլի 29-ին Մինսկում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ ն ժամկետները կճշգրտվեն

Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կհստակեցվեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության և համաձայնագրի ստորագրման ժամկետները:  Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։

Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն: Ապրիլին 29-ի համաձայնագիրը՝ ՄՄ-ին Հայաստանի անդամագրվելու մասին, ստորագրլու են ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Սերժ Սարգսյանը:

Նշենք, նաև, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների շուրջ, որոնց Մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում: Եթե համաձայնություն չկայացվի, ոչ ՄՄ տարածքից Հայաստան ներկրվող այդ ապրանքները ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարող են կտրուկ թանկանալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում