Ժնեւի քառակողմ հանդիպումը շարունակվում Է արդեն գրեթե չորս ժամ

Ժնեւի քառակողմ հանդիպումը շարունակվում Է արդեն գրեթե չորս ժամ

Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ քառակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, արդեն գրեթե չորս ժամ շարունակվում է Ժնեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսական կողմը ներկայացնում Է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիությունը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ՈՒկրաինան՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

«Բանակցությունները շարունակվում են»,-հայտնել է ռուսական պատվիրակության մի աղբյուր: Նրա խոսքով՝ այժմ ընթանում է Լավրովի եւ Քերիի դեմառդեմ հանդիպումը:

Քառակողմ հանդիպման մասնակիցների դիրքորոշումներում միասնություն չկա: Ավելի վաղ Լավրովը հայտնել Է, որ հանդիպումը գումարվում Է ՈՒկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման համար: Բանակցությունների գլխավոր թեման, ռուսական կողմի կարծիքով, պետք Է դառնա ՈՒկրաինայի սահմանադրական բարեփոխումը, որին կմասնակցեն երկրի բոլոր տարածաշրջանները:

Մինչդեռ Ուկրաինան դեմ Է այն բանին, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ քառակողմ բանակցություններում քննարկվեն Ուկրաինայի ներքին իրավասությանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ սահմանադրական կարգը եւ տարածքային կառուցվածքը: Արեւմտյան երկրները հակված են այդ հանդիպումը մեկնաբանել որպես Մոսկվայի կողմից Կիեւի նոր իշխանությունների ճանաչում եւ լեգիտիմացում: Լավրովը կարճ բացատրել Է. «Դա չի լինի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում