Քոչարյան-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել. Վ. Սողոմոնյան

Քոչարյան-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել. Վ. Սողոմոնյան

Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը, վերջապես, հանդիպել է Վ. Պուտինի հետ և զրուցել նրա հետ: համապատասխանո՞ւմ է արդյոք այդ լուրն իրականությունը’ «Հրապարակ»-ը փորձել է պարզել Քոչարյանի գրասենյակից: Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքել է տեղեկությունը’ «Ոչ, չի ունեցել»: Իսկ ՀՀ 2-րդ նախագահը Հայաստանո՞ւմ է, Սողոմոնյանն ասել է’ ոչ Եվրոպայում է, մասնավոր այցով, սակայն, թե որ երկրում, չի ցանկացել նշել:

Քոչարյանը խոստացել էր մոտ ապագայում հանդես գալ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմամբ: Այս կապակցությամբ էլ Վ. Սողոմոնյանն ասել է’ այո, սահմանադրական բարեփոխումների հետ կապված’ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր իր տեսակետը հայտնել և հիմա էլ է պատրաստվում:

«Կարծում եմ’ առաջիկայում, չեմ կարծում, որ շատ կուշանա, առաջիկայում այդ տեսակետին կծանոթանաք անպայման, բայց հստակ օր նշել առայժմ չեմ կարող»,-հավելել է Վ. Սողոմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում