Յանուկովիչը կդատվի Ուկրաինայում «ստալինյան ցեղասպանությունը» չընդունելու համար

Յանուկովիչը կդատվի Ուկրաինայում  «ստալինյան ցեղասպանությունը» չընդունելու համար

Ուկրաինայի Դատախազությունը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին քրեական պատասխանատվության ենթարկել 1932 -1933 թ.թ. տեղի ունեցած հոլոդոմորը’ (սով) որպես ցեղասպանություն չընդունելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX.ru-ն:

Ուկրաինայի երկու քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Բողոքում ասվում է, որ Յանուկովիչը և մի շարք անձինք 2010-2013 թ.թ. կատարել են իշխանության բազմաթիվ չարաշահումներ: Մասնավորապես, նրանք 1932 -1933 թ.թ հոլոդոմորը չեն ընդունել որպես ցեղասպանություն:

Հոլոդոմորը, որպես ցեղասպանություն, ընդունվել է Վիկտոր Յուշենկոյի նախագահությունից առաջ: Փաստաթղթի հեղինակների կարծիքով սովը 1932-1933 թ.թ իրականացրել է Ստալինայան ռեժիմը՝ ուկրաինացիներին ոչնչացնելու համար: Տարբեր տվյալներով սովից մահացել է 3-3.5 միլիոն մարդ:

Յանուկովիչը չի մերժում հոլոդոմորը, նրա կարծիքով դա չի կարելի ցեղասպանություն որակել: Նրա խոսքերով ստալինյան տնտեսական քաղաքականության արդյունքում հոլոդոմոր եղել է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում