«Նաիրիտ» գործարանում կրճատում են աշխատողներին

«Նաիրիտ» գործարանում կրճատում են աշխատողներին

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն անհանգստացած են. նրանց պնդմամբ՝ գործարանում այս օրերին մեծաքանակ կրճատումներ են կատարվում: Բացի այդ, նրանք չգիտեն, թե երբ են ստանալու իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, նաիրիտցիները վերջին անգամ աշխատավարձ ստացել են ապրիլի սկզբին:

«Իսկ հաջորդ աշխատավարձը չգիտենք, թե երբ ենք ստանալու: Ամեն ինչ անհայտ է ու անորոշ: Միայն գործարանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ռուսները ցանկանում են «Նաիրիտի» հարևանությամբ անվադողերի փոքր գործարան հիմնել: Այնպես որ, մենք հույս չունենք նրանց հետ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցին տեղեկացրել է գործարանից վերջերս կրճատված աշխատակիցը:

Նրանից թերթի թղթակիցը տեղեկացել է, որ վերջին ամիսների ընթացքում գործարանից մի քանի տասնյակ աշխատակիցներ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում