Զիդանը լքում է «Ռեալ»-ը

Զիդանը լքում է «Ռեալ»-ը

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը, ով այժմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնականն է, մտադիր է հեռանալ թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է իսպանական Marca հանդեսը’ հավելելով, որ Զիդանը մտադրություն ունի ինքնուրույն մարզչական աշխատանքի անցնել: «Արքայական» ակումբի նախագահ Ֆիորենտինո Պերեսն ընդունել է Զիդանի որոշումը:

Զիդանը իսպանական ակումբում է 2013 թվականից: Ալժիրյան ծագումով ֆուտբոլիստը ակումբային կարիերան սկսել է ֆրանսիական «Կանն»-ում: Այնուհետև եղել է «Բորդո»-ում, «Յուվենտուս»-ում և «Ռեալ»-ում: Հավաքականի կազմում Զիդանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում