AM | RU
USD
EUR
RUB

Քեսաբահայերը պատրաստվում են տուն վերադառնալ

 

Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգևորված են Քեսաբի ազատագրման նորությամբ և պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքաքապետի' Վազգեն Չափարյանի հետ, նա շատ ոգևորված է, գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է: Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը: Մեծ ոգևորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը: Կարևորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»,-ուրախությամբ փաստեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու համայն հայության հաջորդ քայլը, ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի քեսաբահայերին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախ պետք է գնահատվի իրավիճակը, յուրաքանչյուր ընտանիքն ինչի կարիք ունի, որից ելնելով էլ օգնության բնույթը կորոշովի: «Մենք դիմել ենք մեր հայկական բոլոր համայնքներին, սփյուռքի կառույցներին հնարավոր հանգանակություն անելու համար: Մենք պարտավոր ենք օգնել Քեսաբին, որ այն ամբողջությամբ վերականգնվի, ամրանա, և Կիլիկիայի այդ հատվածն իրոք կարողանա միշտ հայաբնակ լինել»,-եզրափակեց նախարար Հակո բյանը:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը' ոչնչացնելով տասնյակ զինյալների: Հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական' Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

Լրահոս
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը «Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում են Վճռաբեկի քաղաքացիական պալատի 11 դատավորներ «Ժամանակ». Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները «Փաստ». «Վստահության կորստի» իրավական և քաղաքական ենթատեքստերը «Հրապարակ». Միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների մոտ դժգոհություններ են հասունանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 19 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan