AM | RU
USD
EUR
RUB

Հալեպի հայկական թաղամասում հայեր են վիրավորվել

 

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հուլիսի 8-ին կրկին հրթիռակոծության է ենթարկվել: Գազի տակառների ընկնելու հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորները Արփի և Գոհար Կույումջյաններն են, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Ամենամեծ պայթյունները որոտացել են Նոր Գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում, «Կիլիկիա» շենքի դիմաց և «Արևելք» տպարանի մերձակայքում:

Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Նոր Գյուղում գազի տակառի ընկնելու հետևանքով վիրավորվել էին Հարութ Չորպաջյանն ու Դավիթ Մեյխանաջյանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին ոչ բնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել… Կոչ էր ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Լրահոս
Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ Ավագ ուրբաթ Հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են տեղումներ ձյան տեսքով «Հրապարակ». Հանձնարարականնե՞ր են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել «Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու «Հրապարակ». Արսեն Թորոսյանը այս օրերին Հայաստանում շատ քիչ է լինում «Ժամանակ». Իշխանությունը զիջմա՞ն է գնացել Ծառուկյանին «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում «Իրատես». Ընդդիմադիր դաշտը սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ «Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել «Հրապարակ». Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan