ԿԽՄԿ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԿԽՄԿ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական դիվերսանտներից մեկի մահվան առիթով Ադրբեջանի իշխանությունների’ հայտարարությամբ հանդես գալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Իրականում նման բան չկա, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք բանակցություններ ենք վարում, երկխոսում իշխանությունների հետ, բայց մեզ վերագրված հղումը սխալ է»,- ընդգծեց Ամատունին’ վերահաստատելով, որ թյուրըմբռնում կա, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նման հայտարարությամբ հանդես չի գալու: «Բաքվի մեր կոլեգաները պետք է հերքում պահանջեն»,- շեշտեց նա:

Արդբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե իբր Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտրարել է, որ Քարվաճառ ներթափանցած դիվերասանտի սպանության առիթով ադրբեջանական իշխանությունները ԿԽՄԿ-ի հետ հանդես կգան հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում