Մեր բազմաչարչար պատգամավորները մինչև հոկտեմբեր աշխատավարձ կստանան հին դրույքաչափով. «ՀԺ»

Մեր բազմաչարչար պատգամավորները մինչև հոկտեմբեր աշխատավարձ կստանան հին դրույքաչափով. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով ԱԺ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:

Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն’ հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:

Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն’ օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու: Ահա այսպիսին է մեր բազմաչարչար պատգամավորների կյանքը. Գիշեր-ցերեկ աշխատում են, որ մի արդյունքի չեն հասնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում