Արցախի նախագահը ներքին և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը ներքին և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել’ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում