Ամերիկացի կոնգրեսականներին քննադատում են Ադրբեջան կատարած այցի համար

Ամերիկացի կոնգրեսականներին քննադատում են Ադրբեջան կատարած այցի համար

Տեխասի «Houston Chronicle» թերթը սուր քննադատության է ենթարկել այն կոգրեսականներին, ովքեր ադրբեջանական լոբբիստական խմբերի կազմակերպած միջոցառումների շրջանակներում ժամանաել են Բաքու: Վերլուծելով 10 կոգրեսականների և նրանց 25 օգնականների այցը Բաքու՝ հոդվածի հեղինակներ Ուիլ Թեյքերը և Լիզ Օլսոն չեն բացառում, որ դրանով խախտվել է ամերիկյան օրենսդրությունը:

Խոսքը 2013թ-ի մայիսին Հեյդար Ալիևի կենտրոնում իրականացված կոնֆերանսի մասին է, որը կազմակերպվել էր ադրբեջանական լոբբիստական խմբերի կողմից: Հոդվածի հեղինակները նշում են, որ կոնֆերնասի միջոցով ադրբեջանական կողմը փորձում էր դուրս գալ ամերիկյան կոնգրեսակկաների վրա, որպեսզի ապահովեր Շահդենիս ծրագիրը սպառնալիքներից, որը գալիս է ամերկյան հակաիրանական պատժամիջոցներից:

«Այդ այցից երկու ամիս անց պատժամիջոցների մասին օրինագծում կետ է հայտնվւմ, որով բացառվում է Շահդենիս ծրագիրը:Եբ այյդ կետն անցել է քվեարկության միջոցով: Պարզ չէ, թե ով է հովանավորել օրինագծում նման կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունեցել տառացիորեն վերջին րոպեին», – նշվում է հոդվածի մեջ:

Հրատարակչությունը նշում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, որպեսզի ադրբեջանական էներգամթերքի արտահնումն ապահովի դեպի Եվրոպա, հսկայական գումարներ է ծախսում ԱՄՆ-ին հաճոյանալու համար: Օրինակ Բաքվում կազմակերպված միջոցառումը՝ «ԱՄՆ և Ադրբեջան: Հայացք ապագային» , որին մասնակցել էին էներգետիկ ընկերությունների և լոբբիստների ներկայացուցիչները: Չորս ամերիկյան կոնգրեսականներ թուրքական ընկերությունների հաշվին ԱՄՆ-ից եկել էին Բաքու իրենց կանանց և հարսնացուների հետ:

Հոդվածում նշվում է, որ ամերիկյան կոնգրեսականների բաքու կատարած յացի համար ադրբեջանական լոբբիստներն ակտիվորեն օգտագործել էին Հյուստոնում, Չիկագոյում, Ատլանտայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում գործող թուրքական սփյուռքի կազմակերպությունները

«Բաքու մեկնած կոնգրեսականները պետք է տեղեկատվություն տարածեին իրենց հովանավորների մասին», – գրում է Կոնգրեսի դիվանգիտական էթիկայի հարցերով փորձագետ Քեն Բոեմը:

Կոնգրեսականները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ Ադրբեջան կատարած իրենց այցի վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում