Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, որից 118-ը ՊՆ-ին են հատկացրել. Tert.am

Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, որից 118-ը ՊՆ-ին են հատկացրել. Tert.am

Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, քանի որ իր կառուցվածքը հաստատելիս՝ տեղավորվել է 686 հաստիքի շրջանակներում, որոնք Պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների մարմինների հաստիքներ են: Այս մասին գրում է Tert.amը՝ հղում տալով Քննչական կոմիտեի իր աղբյուրներին, ըստ որի նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը, ինչը ինչպես նախատեսված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով:

Քանի որ ոստիկանության քննչական ապարատը ունի 568 ծառայող, իսկ զինվորական գործեր քննող քննիչները 118–ն են, դրանց գումարի արդյունքում ստացվել է Քննչական կոմիտեի հաստիքների վերը նշված թիվը։

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կազմում նախատեսվել է 90 հաստիք և նախատեսվում է, որ Կոմիտեի նախագահը ունենալու է 4 տեղակալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում