Իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Ազիմ շրջանի գրեթե բոլոր գյուղերի վրա

Իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Ազիմ շրջանի գրեթե բոլոր գյուղերի վրա

Իրաքյան ուժերը հուլիսի 30-ին հսկողություն են հաստատել Բաակուբայի հյուսիս-արևելքում գտնվող Ազիմ շրջանի գյուղերի մեծ մասի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Սամրա քաղաքի հարավում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հենակետերը, ինչի հետանքով խմբավորման 40 անդամ սպանվել է, ոչնչացվել նրանց պատկանող 10 մեքենաները: Իր հերթին, ԻԼԻՊ խմբավորումը պայթեցրել է մի շարք արտեզյան ջրհորեր, որոնք ջուր էին մատակարարում Ազիմ շրջանին:

Միջազգային ավիաընկերությունները հուլիսի 29-ին հայտարարել են, որ իրենց օդանավերը չեն թռչելու Իրաքի օդային տարածքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այդ ավիաընկերությունների թիվում են Air France-ը, Virgin Atlantic-ը և այլն:

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում