Հաշմանդամ զինծառայողների պարգևավճարները կաճեն 5 հազար դրամով

Հաշմանդամ զինծառայողների պարգևավճարները կաճեն 5 հազար դրամով

2014 թվականի օգոստոսի 1-ից 5000 դրամով կբարձրանա հաշմանդամ զինծառայողներին, առանձին դեպքերում նաև` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների չափերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ պարգևավճարը բարձրացվում է հետևյալ կատեգորիայի անձանց համար’

1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

2.Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

3. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

4. աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող’ Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները,

5. աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք’ (եթե չեն աշխատում’ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)’ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում