Շարմազանովի թիմը կմասնակցի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին. «Ժողովուրդ»

Շարմազանովի թիմը  կմասնակցի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են։ «Ժողովուրդ»- տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում