«Ժողովուրդ». Արկադի Ղուկասյանը աշխատում է նախկին պաշտոնին վերադառնալու ուղղությամբ

«ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերջին շրջանում ակտիվորեն լծված է նախկին պաշտոնին վերադառնալու գործին:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Ղուկասյանն Արցախում բանակցային տարբեր խմբեր է գործուղում տարբեր շրջանակների մոտ՝ բացատրելու, որ Արցախի փրկության ու իշխանական էլիտայի համար ամենահարմար թեկնածուն՝ որպես հաջորդ նախագահ, հենց ինքն է:

Ղուկասյանը նաև Մոսկվայում է գործի դրել իր «ճարտար լեզուն»՝ մի քանի գործիչների դարձնելով իր լոբբիստը:

Թե ինչ կստացվի՝ դեռ վաղ է ասել, բայց տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավատին 3 տարի ժամանակ է մնացել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում