«Հրապարակ».Ինչու կաթողիկոսը չի մասնակցել Պարգև արքեպիսկոպոսի պարգևատրմանը

Կիրակի օրը Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ «Արցախի հերոս» բաձրագույն կոչմանն է արժանացել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ում Բակո Սահակյանը հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը:

Ամենայն հայոց հայրապետը, ով մեծ սեր ունի մասնակցելու անգամ իր ոլորտի չառնչվող միջոցառումների, այս արարողությանը չի մասնակցել, նրա բացակայությունը նկատվել է ու լուրջ խոսակցությունների տեղիք տվել: Ոմանք դա վերագրել են Պարգև Սրբազանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի, սակայն Վեհափառի մամլո խոսնակ Տեր Վահրամը երեկ «Հրապարակ»-ին ասել է, որ կաթողիկոսը դեռ 6 օր առաջ հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք: Երեկվա դրությամբ դեռ չէր վերադարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում