«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 4 մլն 900 հազար դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 30-ին կատարվել է 4 մլն 900 հազար դոլարի առքուվաճառք։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 407.50 դրամ, առաջարկը` 407.55 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 21 գործարք` 33,2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00, փակմանը` 7.25, միջին տոկոսադրույքը կազմել է 7.2078 տոկոս:

Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68, 29-ին` 411.75: Օգոստոսի 30-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 2-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 3-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 410.47, սեպտեմբերի 4-ին` 409.68, սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին ,10-ին և 11-ին առքուվաճռք չի կատարվել: Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.00 դրամ: Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին այդ արժույթի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50, 17-ին` 407.02, 18-ին` 407.50, 19-ին` 407.00 դրամ: Սեպտեմբերի 20-ին և 21-ին ա? ?քուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.00, 23-ին` 406.49, 24-ին` 407.00 դրամ: Սեպտեմբերի 25-ին առքուվաճառք չի կատարվել, սեպտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95 դրամ, սեպտեմբերի 27-ին` 409.25, 29-ին` 408.00 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում