AM | RU | EN
USD
EUR
RUB

Հրանուշ Հակոբյանն ընդունել է իտալացի հայագետ Վալենտինա Կալցոնարիին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ, Ժնևի համալսարանի գրականության ֆակուլտետի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ազգությամբ իտալուհի Վալենտինա Կալցոնարիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում խոսվել է հայագիտական խնդիրների, մասնավորապես, հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի մասին, որը կարևոր քայլ է համարվել հայագիտության զարգացման և գիտական տեղեկատվության փոխանակման դիտանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության, հայագիտական լավագույն աշխատանքների մրցույթ կազմակերպելու վերաբերյալ:

Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981թ. հայագետներ Մայքլ Սթոունի (Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի բաժնի ամբիոնի վարիչ) և Յոս Վայթենբերգի (Լեյդենի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի համեմատական լեզվաբանության բաժանմունքի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար) նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրից (1988թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի և հայ գիտնականներ:

Ընկերակցության հիմնական նպատակներից է հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով խթանելը, նորագույն ուսումնասիրությունների արդյունքներն ի մի բերելը և գիտական շրջանառության մեջ դնելը, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակում կազմակերպելը: Ընկերակցությունը կապեր է ստեղծել աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մատենադարանի հետ:

Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունն (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական՝ 13-րդ համաժողովն անցկացրել է Երևանում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, 2014թ. հոկտեմբերի 9-11-ը:  Համաժողովը կարևորվել է նրանով, որ AIEA-ի գո յության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում, որը նաև լավագույն առիթ էր եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:

Լրահոս
Դամասկոսի արվարձանում պայթյունից ութ զոհվածների թվում գեներալ կա. «Ալ Արաբիա» Եղանակի դրական տեղաշարժ. սառը օդի լճացման պատճառ դարձած անտիցիկլոնը թուլանում է ԻՊ զգալի թվով անդամներ մտել են Թուրքիա. Իրաքի դեսպան Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան «Ժամանակ». Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մտադրության մասին Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ «Հայկական ժամանակ». Ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում «Ժողովուրդ». Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը որոշել է թաքցնել մի ամբողջ բաժնի աշխատակիցների «Հրապարակ». Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել «Հրապարակ». Խաշ փարթի՝ հայաստանյան գործարարների մասնակցությամբ «Առավոտ». Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում «Ժողովուրդ». Արաբկիրում թեժ պայքար է սպասվում «Առավոտ». Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել «Ժողովուրդ». ՕԵԿ-ը այս անգամ ի՞նչ է բաժանել «Հայկական ժամանակ». Լեդի Հակոբը ցանկանում է առաջադրվել առաջիկա ընտրություններում «Հրապարակ». ԲՀԿ-ականները Ծառուկյանի վերադարձի առթիվ այսօր «Փարավոնում» խնջույք են անելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Ադրբեջանի հում նավթից ստացվող եկամուտները նվազել են ավելի քան 26 տոկոսով Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարարի հետ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է ՀՀ Նախագահը ոստիկանապետին հանձնարարել է լրամշակել Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգը Մենք հաշվի կառնենք նաև Հայաստանի փորձը, Տաջիկստան ՀՀ ՊՆ-ն կոչ է անում շինարարական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել մրցույթներին Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները Պուտինը ողջունել Է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցելու Մոլդովայի նախագահի տրամադրվածությունը Մարկարովը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը, համաձայն որի ԼՂ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասը գիրք է ներկայացվել ՀՀ ԱԻՆ-ը հետազոտություններ կանցկացնի բենզալցակայաններում Պուտինը նշել է, որ Միացյալ Նահանգներում շարունակվում է սուր ներքաղաքական պայքար Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար. ՌԴ արտգործնախարարի ասուլիսի ուշագրավ մտքերը Սա կլինի պատմական ելույթ. Թրամփի խորհրդական «Քամփ Արմեն» հայկական ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է Պորոշենկոն խնդրել է Չինաստանին աջակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan