«Հրապարակ».Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր՝ ՀՀԿ-ի համար

«Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր «ծրագրային» ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ «կարևոր» իրադարձություն է սպասվում:

Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքն է «Վիվալդի» սրահում` նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան:

Մյուսը Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքն է, ինչը նշանակում է, որ վարչապետը չի մասնակցի Մարգարիտ Եսայանի «հարսանիքին» և չի հայտնվի ՀՀԿ-ական էլիտայի հետ նույն սեղանի շուրջ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում